Aravot.am-ը գրում է.

«The Armenian Velvet Revolution» կոմիքս գրքում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատկերված է Մովսեսի կերպարով՝ փայտը ձեռքին: Այսօր ՄԱՅՐՈ թիմը, որը պատրաստում է այդ կոմիքս գիրքը, ներկայացրեց գրքի կերպարների կոմիքսները:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Հարությունյանը համամիտ է, որ իրեն Մովսեսի կերպարով են ներկայացրել, պատասխանեց. «Իրականում սա փայտի պատմությունն է, որովհետեւ լրագրողներն ասում էին՝ Մովսեսի փայտն է, իրենք էլ Մովսես են ինձանից սարքել»: Մանրամասները՝ տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել