Սիրելիի հետ հարաբերությունները պետք է երջանկություն պարգևեն ու ներդաշնակ դարձնեն կյանքը: Բայց եթե դուք ձեզ այնքան էլ երջանիկ չեք զգում, իսկ ընկերները կողքից նայելով կարծում են, թե դուք անթերի զույգ եք, ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ ձեր հարաբերություններում: Բռնակալ տղամարդիկ ունենում են այս հատկանիշները:

Նրան դուր չեն գալիս ձեր ընտանիքն ու ընկերները: Բռնակալին բնորոշ են իշխանությունն ու վերահսկողությունը: Նա սկսում է ասել, թե շատ է կարոտում, երբ դուք նրա կողքին չեք, կամ անընդհատ ծիծաղում է ձեր հարազատների ու ընկերների վրա:

Արժեքների համակարգը նրա համար այնքան էլ հստակ չէ: Եթե նա ասում է, որ հարբած տուն գալ չի կարելի, ապա դա միայն ձեզ է վերաբերում, իսկ ահա ինքը կարող է իրեն դա թույլ տալ: Նրա համար սկզբունքների դեպքում գործում է ճկունություն, եթե հարցը վերաբերում է իրեն: Դավաճանությունը սարսափելի է իհարկե ձեզ համար, իսկ ինքը կարող է թույլ տալ իրեն ևս մեկ անգամ կոլեգայի հետ գնալ ժամադրության:

Ժամանակի ընթացքում կնկատեք, որ այլևս ժամանակ չեք տրամադրում ձեր սիրելի զբաղմունքին, հոբբիին, և ձեր կյանքը լցված է միայն այդ տղամարդով:

Նա միշտ բողոքում է անհաջողություններից, սակայն ինքը երբեք մեղավոր չէ, բոլորն են մեղավոր, բայց երբեք ոչ նա:

Եթե դուք անընդհատ ձեզ հոգնած եք զգում և ոչինչ չեք կարողանում անել, նշանակում է՝ դուք դժբախտ եք ձեր հարաբերություններում և չեք ստանում անհրաժեշտ էներգիա, որը կստիպի ապրել ու վայելել կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել