Այս ամենն իմաստ ունի և արդարացված է, եթե բանակցային ստատուս քվոն վերջապես փոխվի: Փաշինյանն ասել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Չգիտեմ, միգուցե շատերիդ համար թվում էր, որ դրան հեշտ է հասնել, բայց ես շատ լավ գիտեի, թե դա ինչ ճնշում է ենթադրում: Փաշինյանը ստանում է այն, ինչ պիտի ստանար:

Հարցը նրանում է՝ արդյո՞ք իր քայլը սխալ էր: Արդյոք Արցախը բանակցային սեղան բերերլու պահանջը սխալ էր: Եթե սխալ չէր, եթե նա ճիշտ քայլ է արել, եթե այդ քայլը բխում է ժողովրդի շահից, եթե ժողովուրդը համաձայն է այդ քայլի հետ, ուրեմն ժողովուրդը պիտի Փաշինյանի հետ հավասարապես ստանձնի պատասխանատվությունն այդ քայլի համար:

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ռսները կատաղած են։ Լավրովի ելույթը չէ, որ մեզ դա պիտի հուշեր: Բոլորս պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դիվանագիտորեն մերժել է Փաշինյանին: Բայց էլի եմ ասում, այս ամենը պիտի մի կոնտեքստում քննարկվի, այն է՝ արդյոք հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ Արցախի կողմը պետք է լինի, թե՝ ոչ: Եթե մեզ դա պետք է, ուրեմն մնացած ամեն ինչ էական չէ:

Այ, եթե հանկարծ Նիկոլը զադնի տա, ու պարզվի, որ իր այդ դիրքորոշումը հերթական պոպուլիստական մուտիլովկա էր, կամ ինչպես նա է դա անվանում՝ «պարզապես քաղաքական հայտարարություն էր», այ էդ վախտ կխոսենք: Էդ վախտ կմտածենք, Լավրովին ինչ ասենք, Պոմպեոյին ոնց տենանք, Մոգերինիին ոնց սիրաշահենք: Ներկա պահին ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում: Նիկոլը ճիշտ ա ասել, ասել ա, թող անի: Ես թողում եմ, որ աշխատի... այս մի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել