Ինձ դուր են գալիս հասարակությանը փոքրիշատե հայտնի այն կերպարները, ովքեր քաղաքականացված են ու հիմա Լավրովի հայտարարության հետ կապված հումորներ են անում, թե բա մենք արդեն լեգիտիմ իշխանություն ունենք ու լավրովներից վախենալու չուենք։
Ոչ ոք չի ասում լավրովներից վախեցեք, բայց ուշադիր պետք է լինենք և այս թեման գոնե իմ մոտ հումորի զգացում ժպիտ չառջացրեց։
Եթե ՌԴ-ն տնտեսական կամ քաղաքական ճնշումներ սկսեց ի՞նչ ենք անելու, փողոց ենք փակելո՞ւ, թե՞ իրար սիրելով յոլլա ենք գնալու։
Մի քիչ ռացիոնալի դաշտ եկեք։ ՌԴ-ն առնվազն երկու անգամ ցույց է տվել թե իր վրա խնդացողներին ինչպես է պատասխանում՝ Վրաստանն (Աբխզիա) ու Ուկրաինան (Ղրիմ) ձեզ օրինակ։ Հույս ունեմ մեր ԱԳՆ-ն ամբողջ գիշեր թեժ քննարկում է ունեցել և շուտով լավ մշակված պատասխան կհնչեցնի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1554102934695049
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել