Life.tert.am-ը գրում է.

Բլից հարցազրույցների շարքում  Tert.am Life–ն այս անգամ զրուցել է դերասանուհի Զառա Սահակյանի հետ` տարբեր հարցերի միջոցով փորձելով բացահայտել նրա առօրյան և պատկերացումները կյանքի ընկերության, սիրո մասին։

Ամեն առավոտյան ես արթնանում եմ։)

Մի բաժակ սուրճ խմելիս մտածում եմ օրվա ծրագրերի մասին, հիմա մտածում եմ՝ ինչպես շատ լավ արձակուրդից հետո վերադառնանք սովորական առօրյային։

Կինը ոճային է, երբ ներդաշնակ ու երջանիկ է։ Եթե ներքուստ ուրախ չես, ոճը խաբուսիկ է։

Կինը տհաճ է դառնում, երբ ինքն է իր համար է տհաճ։

«Դաքֆեյսը» վերջնական ոչնչացում է, մարդիկ կորցնում են իրենց անհատական կերպարն ու բոլորն իրար են նմանվում։

 Սոցցանցերում ակտիվ չեմ, որովհետև անձնականս ուզում եմ ապրել, ոչ թե նկարել ուրիշի համար: Կարծում եմ` ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը։ Իսկ երբ ասելիք ունեմ հանրությանը, որևէ հանրային թեմա ինձ անհանգստացնում է, ակտիվ եմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել