News.am-ը գրում է․
Apple-ի նոր ականջակալների օգտագործողները հայտնաբերել են, որ AirPods Max-ում առաջանում է կոնդենսատ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Mydrivers-ին:
Apple AirPods Max-ի որոշ գնորդներ հայտնաբերել են, որ երկարատեւ օգտագործումից հետո ականջի բարձիկներում խոնավություն է առաջանում: Ենթադրաբար, նման խնդիր կարող է առաջանալ ականջակալների չափազանց ամուր տեղակայման եւ անբավարար օդափոխության պատճառով:
Apple-ը դեռ չի մեկնաբանել AirPods Max-ի այս առանձնահատկությունը: Որոշ օգտվողներ, ովքեր բախվում են կոնդենսատի հետ, նշում են, որ դրա պատճառով սարքը ճիշտ չի որոշում, թե երբ է այն գտնվում գլխին:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/621722.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել