Ջոլիի բոլոր դաջվածքները խոր նշանակություն ունեն և կապված են նրա կյանքի նշանակալից իրադարձությունների հետ:

Առաջին դաջվածքը նա արել է 18 տարեկանում, այն «մահ» նշանակող ճապոնական հիերոգլիֆ է եղել, որը դերասանուհին շատ կարճ է պահել:

Կամբոջիացի տղային որդեգրելուց հետո Ջոլիի մեջքին սանսկրիտով աղոք գրվեց. «Թող քո թշնամիները հեռու փախչեն քեզանից»:

Նրա որովայնի ստորին հատվածում կապույտ դրակոնի պատկերը առանձնապես ոչինչ չի նշանակել, այդ պատճառով էլ դերասանուհին նրա վրայից սև խաչ պատկերեց՝ «Ինձ սպանում է այն, ինչ ինձ սնում է» մակագրությամբ:

Թիմըթի Հյութոնի հետ նշանվելուց հետո նրա ձախ բազկին ավելացավ N տառը:

Իսկ ամենանշանակալից դաջվածքները նրա երեխաների ծննդյան տարեթվերն են, որ նա կրում է իր մեջքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել