Ափսոս, որ հանդիպումը վատ էր կազմակերպված, այսինքն՝ կազմակերպված չէր: Ինչ-որ անհասկանալի երիտասարդ էր բեմին, որը տխմարագույն հարցերով զբաղեցրեց նախարարին ժամեր շարունակ, հետո հարցադրումների համար հերթագրվողներ եղան: Որպես կանոն նման դեպքերում ճարպկություն են ցուցաբերում զառանցանքի հակում ունեցողները (այս դեպքում մի քանի բացառություններով):
Ամենազզվելին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պահվածքն էր, որը սկզբում կոնկրետ իմ հարցին, թե ում պետք է դիմել հերթագորւմների համար, ասաց, թե տեղյակ չէ, հետո, հերթի մեջ սպասողների հարցերը կանխելու նպատակով հավաքել տվեց բարձրախոսները: Այնուհետև, երբ նախարարը որոշեց շփումը շարունակել բեմահարթակը գրավված ամերիկահայերի հետ, քաղաքապետը հրահանգեց սեքյուրիթի կանչել: Ես նրան հիշեցրի, որ ինքը նախարարի թիկանապհը չէ, և իզուր է կանգնում քաղաքացիների ու նախարարի արանքում: Մինչ Զարեհն արագորեն քչքվեր նախարարին դիմեցի հետևյալ ձևակերպմամբ՝ թիկանապհներով եք էստեղ. իրականում Զարեհին կարգի հրավիրելու հույսով: Նախարարը վիրավորվեց ու հեռացավ: Ոչինչ կսովորի լրագրողների սադրիչ կատակներից չնեղանալ, իսկ Զարեհն անկապ ակտիվացել էր նրա համար միայն, որ հյուպատոսարանը այստեղ սատկած վիճակում է: Ու էս կառույցի վերակենդանացումը ահագին հարց կարա լուծի էս համայնքում: Մնացածը՝ հաջորդիվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել