Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ այն քնքշանքով ու հոգատարությամբ, որով տղամարդիկ վերաբերվում են իրենց մեքենաներին, չեն վերաբերվում անգամ իրենց կանանց: Արիզոնա նահանգի համալսարանի և Տեխասի պետական համալսարանի մի խումբ մասնագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն` այդպիսի վերաբերմունք նրանք ցուցաբերում են ոչ միան մեքենաների, այլև իրենց հեծանիվների, համակարգիչների, զենքերի հանդեպ:

Փորձարկման ընթացքում գիտնականներն այցելել են մեքենաների 5 ցուցահանդես և հարցում են կատարել նրանց մասնակիցների շրջանում: Հարցման մասնակից են դարձել 19-68 տարեկան կանայք և տղամարդիկ: Պարզվել է` երիտասարդ տղամարդիկ ավելի շատ հակում ունեն իրենց մեքենաներին անուններ դնել, քան կանայք: Բացի այդ, դրանով նրանք փորձում էին ձերբազատվել իրենց սիրային խնդիրներից:

Ըստ հարցման արդյունքների` հարցվածների մեծ մասը նշել է, որ նրանք իրենց մեքենաների հանդեպ մեծ ձգում և կախվածություն ունեն, ինչպես իրենց կանանց նկատմամբ: Շատ տղամարդիկ նշել են, որ իրենց մեքենաների հետ շատ ժամանակ են անցկացնում, քանի որ չեն ցանկանում իրենց կանանց և ընկերուհիների համար թանկարժեք նվերներ գնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել