Հայկ Մարությանը քաղաքապետի թեկնածու է։
Մի մասը հիշել է Ռեյգանին,Շվարցնեգերին ու մտածումա Երևանը Վաշինգտոնին անցնելու ա։
Մյուս մասը ապոկալիպսիսա կանխատեսում Երևանին՝հիշելով սուպեր մաման ու Ազիզյաններին։
Մինչդեռ Հայկոն դեռևս ոչ ծրագիր,ոչ թիմ,ոչ տեսլական չի ներկայացրել։Քարոզարշավը առջևում է և այն հաստատ կլինի մրցակցային։
Մարությանը որպես քաղաքական ֆիգուր երբեք հանդես չի եկել և կողմ ու դեմ լինելու համար առնվազն պետք է ընտրարշավը նայել,վերլուծել,գնահատել։
Հեղափոխությունից հետո ցավոք ՖԲ ոչ ադեկվատությունը ավելի խորացավ։Ցանկացած հարց ամբոխների էմոցիաների ռևիզիային ա ենթարկվում՝շատերը վախենում են անկեղծ կարծիք հայտնել։
Ցանկացած հարց ԼՏՊ ի ,Քոչարյանի,քաղաքապետի ընտրությունների,ՀԱՊԿ ի վիժեցվում ա ՝նախքան դիսկուրս բացելը։
Գուցե էս ամենը օբյեկտիվա։Իմ հետևությունն էնա,որ պետք ա աշխատել,հնարավորինս բացատրել,հրապարակային վերլուծել։
Այլ հասարակություն մենք չունենք!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել