Ցավոք «Նոր» Հայաստանը հստակ ու հաստատուն քայլերով գնում է «Հին» Հայաստանի ճանապարհով...

Հետպատերազմյան Հայաստանի կառավարությունը Արցախյան գոյամարտի հերոսներին մի տեսակ պարտավորված պաշտոններ բաժանելով վճարեց նրանց այդ հերոսությունների համար, «ամրացրեց» իր դիրքերը, և հենց դրանով հերոսներն այլափոխվեցին հրեշների, որովհետև հերոսությունը չի ենթադրում վարձատրություն, իրենց սխրանքները դարձան վաճառքի ենթակա մի բան, որի համար ժողովուրդը տասնամյակներով վճարեց... 
իշխանության դիրքերն էլ թայֆայությամբ ամրանալու փոխարեն միայն ու միայն թուլանում են։
և ունեցանք այն ինչ ունեցանք...

«Նոր» Հայաստանի կառավարությունն անում է ճիշտ նույն սխալները՝ պաշտոններով վճարելով իրենց հետ հեղաշրջում արածներին, և նորից այդ ամենը դառնում է վաճառքի ու սակարկության ենթակա մի բան, և նորից վճարում է ժողովուրդը...
նորօրյա հերոսների հրեշացումը սկսված է !!!

պարոնայք հերոսահրեշներ, բաց թողեք իշխանության ղեկին կանգնածի օձիքը, թողեք ազատ լինի ձեր ներկայությունից և չունենա պարտքի զգացում ձեր հանդեպ, վերադարձեք ձեր մասնագիտական ասպարազներ, թարգմանեք, խաղացեք, դասավանդեք, և թողեք, որ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ ու գոնե նվազագույն փորձ պահանջող կարևորագույն պաշտոնների վրա նշանակվեն մասնագետներ։ Անգամ եթե ձեզնից չէ բխում նախաձեռնությունը և դուք ակնկալիք չունեք՝ հրաժարվեք նման առաջարկներից , պահպանեք ձեր բարի անունն ու ձեզ սիրող մարդկանց համակրանքը, մի գնացեք հրեշացման ճանապարհով...

P.S.
ցավալին նաև այն է, որ երբ հնչում է անգամ նվազագույն քննադատություն՝ անմիջապես համեմատում են նախկին եղած վատի հետ ու հեգնելով գոռում դեմքիդ, թե՝ էն ժամանակ էր լա՞վ, այսինչն էր լա՞վ, մի հանրապետական էլ դու ես... (միայն հենց իրենք՝ հանրապետական ընկերներս կարող են վկայել, թե ինչ սուր և ուղիղ քննադատություններ ու մեղադրանքներ եմ ասել իրենց երբ դեռ շատ ուժեղ իշխանություն էին, և ձեզնից շատերն անգամ ձեր ննջասենյակներում չէին համարձակվի բարձրաձայն կրկնել իմ ասածները)։ 
Սխալը նրանում է, որ լավը հասկանալու համար մենք համեմատում ենք մեր ունեցած վատի հետ, և ոչ թե լավագույնների։ Սխալ համեմատությունները սահմանում են սխալ արժեքային համակարգեր։ 
մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը սկսվել է ընկալվել որպես կորումպացված և անազնիվ գործունեությանը համարժեք մի բան, սա «Նոր» Հայաստանի ամենաահավոր երևույթներից մեկն է, ինչը ծնում է անկարող, անգետ, անտեղյակ և հետն էլ անսահման ամբիցիաներով մանկադեմ հրեշիկ պաշտոնյաներ...

Բնավ պարտադիր չէ, որ «***ից ելանք ընկանք ***ահորը» ժողովրդական ասույթը օրենքի ուժով աշխատի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել