Ալլահվերդի Բաղիրովի թեման քանի որ արդեն մեծ արձագանք է գտել ու նրա մասին տարբեր կարծիքներ են հայտնում , մի բան էլ ես կասեմ։ Բաղիրովը Ադրբեջանի ազգային հերոս է ու հերոսի կոչումը նրան ուղղակի չեն նվիրել, Բաղիրովը ադրբեջանական բանակի կազմում կռվող այն հրամանատարներից է, ով իրոք դաժան մարտեր է վարել հայերի դեմ։

Սակայն այդ ամենին զուգահեռ նրա օգնությամբ մի շարք գերիներ անվնաս հանձնվել են հայերին, սակայն այդ մի քանի դեպքերում կատարած իր օգնությունը ուղղված է եղել մի քանի հայերի, որոնց հետ մինչ պատերազմական տարիները ինքը ընկերություն է արել։ Դե պարզ է չէ՞ , որ մեր գերիներին անվնաս վերադարձնելու դեպքում մենք էլ պարտավորովում էինք իրենց գերիներին նույն ձև վերադարձնել, այսինքն այստեղ աշխատել է նրա ռազմական հրամանատարի ճարպիկությունը։

Այո Ակնայում /նախկ․ Աղդամ/ պահպանված է եղել Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարը ու շատ դեպքերում հենց օրինակ են բերել, որ նրա օգնությամբ շատ հարցեր առանց զոհերի են լուծվել։ Այո , այդ փաստը նաև կարելի է համարել մեր կողմից մարդասիրական քայլ, որ չէին ոչնչացրել թշնամու բանակի ազգային հերոսի հուշաքարը։

Սակայն, երբ դեռ մեր զոհերի արյան հետքերը չեն չորացել Արցախի հողի վրա, որոշ անձիք , որոշում են թարմացնել այդ հուշաքարը, այն փոխարինում են նորով։ Իհարկե հուշաքարը այժմ հեռացվել է Ակնայից ու Ստեփանակերտի հրապարակում այն ջարդվել է, սակայն Արցախում նման մարդասիրությունը իհարկե չափից դուրս է։ Չի կարելի խաղալ զոհվածների հարազատների զգացմունքների հետ և Արցախում, թեկուզ թարմացնելու նպատակով, տեղադրել Ադրբեջանի հերոսի հուշաքար, ով կրկնում եմ՝ այդ հերոսի կոչումը նվեր չի ստացել․․․

Մենք շատ կռված տղերք ունենք, ովքեր նույնիսկ այդ հին հուշաքարը չեն ունեցել․․․ Կարելի էր դրա փոխարեն, նույն գումարը ծախսել և տեղադրել, որևէ հայ հերոսի կամ հավաքական կերպարի հուշաքար․․․ Չափից շատ մարդասիրությունն է քանդելու մեր երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել