Հիշում եք՝ Յուրի Խաչատուրովին որքան դժվարությամբ նշանակեցին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։ Ահագին լոբբինգ արվեց, ռուս-բելառուսական խնդիրներ ընկան արանքում։
Խաչատուրովի հնարավոր կալանավորումը, իհարկե, ներքին հարց է, բայց Մոսկվայում ու այլ ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում այն կարող են դիտարկել որպես կազմակերպության հեղինակությունը խաթարող քայլ։ ԱԳՆ-ն եւ ոչ միայն պետք է շատ զգույշ լինի, ներսում խնդիրն արդեն իսկ քաղաքականացվում է։
Դրսում հարցի քաղաքականացումը կամ աշխարհաքաղաքական քայլ դիտարկելու հնարավոր սցենարը, շատ վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել