Տեխասի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յոգուրտի, պանրի, սերուցքային կարագի ու կաթի մեջ առկա ճարպերի հագեցվածությունը չի մեծացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ավելին, այդ մթերքները սննդակարգում ներառելը նույնիսկ կարող է առավելություններ ունենալ։ Պարզվել է, որ կաթնամթերքի գործածության հետևանքով կաթվածից մահվան հավանականությունը նվազում է 42 տոկոսով։

«Մեր արդյունքները ոչ միայն հաստատում են, այլև զգալիորեն ամրապնդում են ավելացող ապացույցները, որոնք վկայում են այն մասին, որ կաթնայուղը տարեց մարդկանց շրջանում չի նպաստում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը կամ մահացությանը»,-ասել է բժիշկ Մարսիա Օոտոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել