Ինձ դուր է գալիս մի աղջիկ: Մենք իրար հետ շատ վաղուցվանից ենք ծանոթ: Հանդիպում ենք եզակի: Հունվար ամսին ես ու ինքը գնացինք զբոսանքի: Իմ զգացմունքները արթնացան: Ես մի փոքր շուտ նրան առաջարկություն արեցի, որ մենք հանդիպենք: Իսկ նա պատասխանեց.
-Արի առաջ չընկնենք: Ժամանակը կգա, բարին էլ հետը:
Դրանից հետո նա սկսեց ինձ արհամարհել, իբր թե չէր նկատում ինձ և այլն: Այս ամենը ինձ սովորեցրեց այն բանին, որ չպետք է շտապել առաջարկություն անելիս, եթե ձեր սերը փոխադարձաբար լինի, ապա դուք դա կնկատեք:
Հիմա որոշել եմ, որ ես պետք է այնպես անեմ, որ ինքը ինձ նկատի: Ես կսկսեմ մարզվել և ինձ տեսքի կբերեմ: Ամենաշատը զայրացնում է այն, որ համացանցում նա շատ հանգիստ է շփվում, իսկ իրական կյանքում ընդհանրապես չի նկատում ինձ:
Երբեք մի հանձնվեք և աշխատեք ձեր վրա: Հուսամ, որ ձեզ ինչ-որ բանով օգնեցի
Նյութը վերցված է ԱՅՍՏԵՂԻՑ
Նյութի աղբյուր՝ http://quello.net/2753-born-to-be-brave-6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել