«Հուլիսի 24-ին սկսված և չավարտված նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ 13 հոգուց կազմված, լսել է Երևանի քա­ղաքապետի 4 թեկնածուներից 2-ին: Խոսել են Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: Մյուս երկու թեկնածուներին՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին և աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանին լսե­լու են առաջիկա կիրակի օրը: Բայց «ՔՊ»-ն որոշել է չբավարարվել 4 թեկնածուներով, և նոր թեկնածուներ են առաջ քաշվելու: 

Կուսակցությունում կարծում են, որ Երևա­նի քաղաքապետի իրական ու վերջնական ընտրությունը կայանալու է «ՔՊ» վարչու­թյան նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, ուստի որոշել են չշտապել: Նոր թեկնածուներից արդեն իսկ հայտնի է մեկի անունը՝ «Առաքելություն» կուսակ­ցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, ով մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվեց ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական:
Թե ովքեր կլինեն մյուս թեկնածուները կամ թեկնածուն, դեռևս պարզ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել