Panorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունները սարերի հետևում չեն։ Հուլիսի 16-ի՝ քվորում չապահովելու պատճառով ավագանու արտահերթ նիստի չկայանալուց հետո քաղաքապետի աթոռը փաստացի շարունակում է դատարկ մնալ։

Միաժամանակ, ըստ օրենքի՝ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Նշենք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին, ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո էլ պարզ է դարձել, որ  այդ պաշտոնին  հավակնում է միանգամից 4 հոգի՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել