Ներկայացնենք 1993-ի սեպտեմբերի 3-ով թվագրված մի ուշագրավ արխիվային փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանի հանրապետության նախագահի պատոնակատար և միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնական գրությամբ և անձնական ստորագրությամբ լիազորում է խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովին բանակցել՝ Ադրբեջանի և ԼՂՀ (НКР, Нагорно-Карабахская республика) ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու նպատակով:
Սա ևս մի կարևոր ապացույց է, որ ներկայիս Ադրբեջանի նախագահի հայրը՝ փորձառու և իրատես քաղաքական գործիչ Հեյդար Ալիևը այդ ժամանակաշրջանում փաստացի ճանաչում, շփվում և ուղիղ բանակցում էր ԼՂՀ-ի՝ հայկական ինքնիշխան հանրապետության ղեկավարության հետ՝ օգտագործելով «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եզրույթը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը ինքնիշխան հանրապետություն էր հռչակվել դեռևս 1991-ի սեպտեմբերի 2-ին, երբ գնում էր Խորհրդային Միության՝ որպես միասնական պետության կազմալուծման գործընթացը:
Պատկերը՝ Գևորգ Նազարյանի ֆեյսբուքյան էջից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել