Ամբողջ մարմնով փշաքաղվեցի՝ դիտելով այս տեսանյութը: Միայն զզվանք և ատելություն եմ զգում իշխանությունների հանդեպ: Ինչպե՞ս կարելի է այս օրվան հասցնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց չեն խնայել հանուն հայրենիքի, ովքեր մեր հերոսներն են, մեր հենասյունը, մեր հպարտությունը: Ինչպե՞ս եք կարողանում հանգիստ քնել, խրախճանքների մասնակցել, երբ հերոսները՝ իրական հերոսները, այսպիսի վիճակում են: Ո՞ւմ է պետք այս անկախությունը, երբ մարդիկ սովի մեջ են, երբ արտագաղթ է, երբ ազատամարտիկը իրեն կոտրված և նվաստացած է զգում:
Ես ամաչում եմ Ձեր փոխարեն: Չնայած ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք, որ թույլ ենք տվել այսպես վարվել մեզ հետ:
Հ.Գ. Հարգելի ազատամարտիկներ, մենք ձեզ հետ ենք: Խոնարհվում ենք ձեր առջև և խնդրում չհուսալքվել, դուք իրավունք չունեք ընկրկելու, թուլանալու: Դուք պարտավոր եք լինել մեր կողքին, որովհետև դուք դա միշտ եք արել և հիմա ներքին թշնամիների դեմ չպետք է խեղճանաք, այլապես մենք դատապարտված ենք կործանման: