Ճիշտն ասած ինձ համար այս կամ այն պաշտոնի հավակնող անձին սևացնելու ամենատխմար արգումենտը, թեկնածուի մասնագիտության վկայակոչումն է: Երբ, օրինակ, ասում են թե «ինչպե՞ս կարող է դերասանը լինել քաղաքապետ»: Այդ դեպքում ես էլ հարց եմ տալիս.«Ինչպե՞ս կարող են բանասերը, բժիշկը, ինժեները, տնտեսագետը, լրագրողը, ոսկերիչը, ֆիզիկոսը, իրավաբանը և այլ մասնագետները լինեն նախագահ, վարչապետ, նախարար կամ քաղաքապետ»: Ես չեմ պնդում, որ այս կամ այն մասնագետը կլինեն լավ քաղաքապետ, լավ նախարար, լավ վարչապետ կամ լավ նախագահ: Բայց հակառակ պնդումներն էլ համարում եմ հիմարություն: 
Հ.Գ. Ի դեպ Հայկ Մարությանը մասնագիտությամբ ինժեներ է(ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը), ինչը ևս չի խոսում այն բանի մասին, որ նա կլինի վատ կամ լավ քաղաքապետ: Ավելի ճիշտ կլինի ուսումնասիրել թեկնածուների ծրագրերը, իսկ հետո հետևողականորեն պահանջել այդ ծրագրերի իրագործումը: Սա է քաղաքապետ ընտրելու միակ ճիշտ տարբերակը: Այսինքն այն ինչ քաղաքակիրթ աշխարհն անում է շատ վաղուց: Այնպես, որ պետք չէ հեծանիվ հորինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել