«Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում:


Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը:


Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց քաղաքապետի պոտենցիալ թեկնածու համարում: Այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:

Սոցցանցերում արդեն իսկ նրանց PR-ով սկսել են զբաղվել իրենց հավատարիմները: Եվ եթե առաջին երկու թեկնածուների դեպքում «Ծառուկյան» դաշինքում ըմբռնումով են մոտենում, ապա Ա. Զուրաբյանի տարբերակը, մեր ունեցած տեղեկություններով, բավականին մտահոգել ու զայրացրել է շատերին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել