Պաշտոնյաների զավակները կամ հարազատները երեք տարբերակ ունեն. 1-ին` զբաղվել բիզնեսով, 2-րդ` պաշտոն ունենալ պետական համակարգում, 3-րդ` հեռանալ Հայաստանից: Իմ կարծիքով շատ ավելի լավ է, երբ նրանք զբաղվում են բիզնեսով, վճարում են հարկեր, ստեղծում աշխատատեղեր` հակառակ պարագայում նրանք իրենք հովանավորյալ պապայի կամ հարազատի միջոցով մտնելով պետական համակարգ` ստանում են բարձր պաշտոն և պատուհաս դառնում թե’ պետական համակարգի, թե’ բիզնեսի համար:
Հարց է առաջանում. բիզնեսի համար նրանք կարո՞ղ են ունենալ արտոնություններ… այո, կարող են, բայց դա արդեն իրենց խնդիրը չէ: Դա պետության խնդիրն է, որպեսզի կարողանա աշխատեցնել օրենքներն ու հավասար դաշտ ստեղծի բոլորի համար, ինչը մեզանում կամաց-կամաց ստացվում է: Եվս հինգ տարի և Հայաստանում արտոնյալ մարդ չի լինելու: Թեև Նախագահ Սերժ Սարգսյանը չի խոսում այս մասին, բայց վստահ եմ, որ նրա ամենամեծ ցանկությունը հենց դա է` իմ սերնդին ժառանգել արդար, օրինական և քրիստոնեավայել Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել