Tert.am-ը գրում է.

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու դիմաց գրավը վճարվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, և Վերաքննիչ  քրեական դատարանի կողմից խափանման միջոցը փոխելու համար սահմանված գրավի չափ սահմանվել էր 1 մլրդ դրամը:

Հիշեցնենք նաև, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել