Երբ անցնում եք քաղաքի փողոցներով, ուշադրություն դարձեք տաքսի ավտոմեքենաների շատությանը. 10-ից 7-ը տաքսի են: Տաքսիների անբռնազբոս բազմացումը կարելի է կապել թե՛ մեր ազգային մենթալիտետի, թե՛ մասնագիտական ոչ մեծ պարտականությունների պահանջարկի և որն ամենակարևորն է «օդից փող բռնելու» հեշտասիրության հետ: Պատահական չէ, որ տաքսիստների մեծամասնությունը ժամանակի ընթացքում դառնում է խաղատների «կլուբնիկամոլներ», «օդից փող բռնելու» ասպետներ:
Վերջին շրջանում մեր երկրի բոլոր ենթահասարակական տարրերը (բլոգերներ, հումորիստներ, լրագրողներ, ֆեյսբուքյան օգտատերեր) հոնքերները կիտած քլնգում են տաքսու վարորդներին, ծաղրում, փնովում: Իսկ ոչ տաքսու վարորդներն էլ տաքսուն վերաբերվում են որպես «ֆայտոնչու», այնպես են ազդանշան տալիս և արհամարհական վերաբերվում, կարծես միջնադարյան ճորտատերեր լինեն՝ չգիտակցելով անգամ, որ այդ ավտոմեքենաների մեջ կարող են լինել իրենց կանայք, դուստրերը, բարեկամները: Մեր հայ վարորդներն էլ տարբերվում են իրենց ինդիվիդուալիզմով: Հայ վարորդը պետք է ունենա երեք հիմնական սկզբունք. չզիջի իրենից դասով ցածր ավտոմեքենաներին, տաքսիներին վերաբերվի որպես թափոն, և շտապի, կարևոր չէ, թե որտեղ, բայց շտապի: Եվ վերջում մի խնդրանք տաքսու վարորդներին: Սիրելիսնե՛րս, բոլորս էլ գիտենք, որ Ձեր այսպես կոչված «Շոնչիկները» խաբում են, գիտենք, որ բացի «Ռադիո ջան»-ից ուրիշ ոչինչ չեք լսում, բայց խնդրում եմ, հորդորում եմ՝ մեկ-մեկ սափրվեք և փորձեք քիչ խոսել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/569051033139889
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել