Պատմությունից քիչ թե շատ ծանոթ մարդիկ կարող են փաստել,որ հեղափոխություն հասկացությունը բնորոշում է մեկ կացույթաձևից թռիչքային փոփոխություն դեպի նոր կացույթաձևի,այդ թվում տնտեսական ։Ֆեոդալիզմին փոխարինեց կապիտալիզմը ,քանի որ աշխարհում տեղի ունեցան բուրժուա-դեմոկրատական հեղափոխություններ,ստեղծվեցին հանրապետություններ։
Մոնարխիկ կառավարման համակարգը փոխվեց պառլամենտարիզմով,Ֆրանսիական հեղափոխությունը դրա վառ ապացույցն է։Հետագայում առաջացավ Մարքսի ուսմունքը,սոցիալիզմի մասին պատկերացումները բերեցին սոցիալիստական փոփոխությունների։Իհարկե բոլշևիկները 20-րդ դարի սկզբին փորձեցին կառուցել ռազմական կոմունիզմ,բայց միևնույնն էհասկացան ,որ դա կլինի միայն զարգացած սոցիալիզմից հետո.Հայտնի «Ուտոպիա»պատմվածքը ,որը գրեց Թոմաս Մորը,այնուհետև Կամպանելլայի «Արևի քաղաքը»ապացուցեցին,որ ցանկությունները կարող են լինել այլ ,բայց կա իրականություն ,որը չի ստացվում փոխել միանգամից մի անձի կամ անձերի փոփոխությամբ։

Նոր կառավարությանը մի բան շատ լավ է հաջողվել,ժողովրդին հավատացնել,որ տեղի է ունեցել ոչ թե իշխանափոխություն ,այլ հեղափոխություն։ 
Հեղափոխություն,այն էլ թավշյա։Բայց «հեղափոխություն»,որը չի փոխել տնտեսական կարգերը,անցում չի արել այլ կացույթաձևի,չի փոխել հանրային գաղափարախոսական ոչ մի բան,փոխել է երկրի կառավարող վերնախավին ՝այն էլ մասնակի։

Ոնց կարող է պատմությունից կամ քաղաքագիտությունից մի քանի գիրք կարդացած մարդը հավատալ ,որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն,որի թանգարանն էլ շուտով կբացենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել