Մի քանի օր առաջ դիտեցի Օլիվեր Սթոունի «Բուշ» ֆիլմը: Շատ հետաքրքիր էր. խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն քաղաքականության հետ, անպայման դիտեն այդ ֆիլմը: Ես ինձ համար վերջնականապես պարզեցի, որ մեզ դեմոկրատիա սովորեցնողներն ու թելադրողները «փողի մեռած են»: Այն, որ արևմտյան «դեմոկրատիայի» անվան տակ նավթի համար պատերազմներ են հայտարարում և 100 հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր խլում, վաղուց գիտեինք, բայց որ այնտեղի բոլոր պաշտոնյաներն ունեն բիզնեսներ, որ յուրաքանչյուր տենդեր պատահական մարդ չի շահում, այլ միայն նախագահի, փոխնախագահի, պետքարտուղարի կամ մի փոքր ավելի ցածր պաշտոնյայի բարեկամներն են դառնում այդ միլիարդավոր դոլարների տենդերների հաղթողները, դա ինձ համար նորություն էր: Փաստորեն, մերոնք դեռ շատ «հաց ու պանիր» պետք է ուտեն, որ հասնեն իրենց: Հետաքրքիր է՝ այնտեղի հասարակական կազմակերպությունները զբաղվու՞մ են այս հարցերով, թե՞ նրանց ֆինանսավորող չկա:
P.S. Իմիջիայլոց, դիտեք նաև այս տարվա օսկարակիր «Լինկոլն» ֆիլմը, որտեղ կտեսնեք, թե ինչպես են քվեարկության համար ձայներ գնվում և պաշտոններ բաժանվում, բառիս բուն իմաստով: Տեսնես ումի՞ց ենք սովորել ընտրակաշառք բաժանել ու պետական պաշտոնները համատեղել բիզնեսի հետ: «Ատկատների» մասին չխոսենք, բոլորը գիտեն, թե որն է «ատկատների» հայրենիքը: Չէր խանգարի դիտել նաև «Քենեդի» և «Նիկսոն» ֆիլմերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2987203254486
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել