Դավիթ Տոնոյանի հայտարարությունների միակ «հովանավորները» հայկական բանակի շարքային զինծառայողներն են։ Նախիջևանի հատվածում, երբ թշնամու բանակը սկսեց սադրիչ գործողություններ կատարել, հասարակության շրջանում սկսվեց հիստերիա, վախ և այլն, սակայն այդ ընթացքում հայկական կողմը լուռ կատարում էր իր առջև դրված խնդիրները։

Առանց ավելորդ հայտարարությունների բարելավվեցին դիրքերը, շուրջ 11 նոր դիրքեր հայտնվեցին ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց, որոնք ամեն մեկը վերահսկում էին մի քանի թշնամու դիրք։ Այդ ընթացքում մենք եղանք դիրքերից մի քանիսում ու երբ հայտնում էինք, որ թշնամու կողմից մի ոչ վերահսկում չկա, շատերը չէին հավատում ու տարբեր անուններ էին կպցնում։

Դրան հաջորդեց հայկական բանակի կողմից ավելի կոշտ միջոցներով պատասխանելու գործողությունները։ Արդյունքում ավրվեց թշանու նոր դիրքերի մի մասը, որոնցից շատերը պարզապես հիմնովին այրվեցին։ Նախիջևանի հատվածում պատահաբար սկսվեց ավտովթարներ տեղի ունենալ, որոնցից տուժում էին զինծառայողներ։

Ահա այս գործողությունները թույլ տվեցին պաշտպանության նախարարին նման կոշտ հայտարարություններով զգուշացնել ադրբեջանական կողմին, որ հայկական բանակը վերահսկում է սահմանի ամբողջ երկայնքը։ Տոնոյանը իրականում պետք է վստահ լիներ, որ նման հայտարարություններ անելուց հետո բանակը իր խոսքերը առաջնագծում կպահի։ Տղերքն էլ իրենց գործողություններով վստահեցրեցին նախարարին, որ ցանկացած հայտարարության համար իրենք պատրաստ են պատասխան տալ թշնամուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել