Աստղաբանությունն այնքան բարդ ու խճճված գիտություն է, որ դրանից գլուխ հանելն իսկապես շատ բարդ է։ Երբեմն տեսնում ես մի երջանիկ զույգի, որոնց հորոսկոպի նշաններն ամբողջովին անհամապատասխան են, ու զարմանում, թե ինչպես։ Սակայն զարմանալ ամենևին էլ պետք չէ. բացառություններ միշտ էլ լինում են, որոնց հաջողվում է դեմ գնալ բոլոր չգրված օրենքներին:

Ահա ձեզ ենք ներկայացնում հորոսկոպի նշանների 5 ամենաանհամատեղելի զույգերինգ:

Խոյ և Խեցգետին

Չնայած բոլորը միաձայն պնդում են, որ Խոյերն ու Խեցգետիններն ուղղակի անհամատեղելի են, իրական կյանքում արված հարցումները ցույց են տվել, որ այս զույգերը շատ երջանիկ են։

Ցուլ և Ձկներ

Ցլերն ու Ձկները ևս համարձակվել են դեմ գնալ բոլոր օրենքներին ու ապացուցել, որ սերն ամեն ինչից հզոր է։

Երկվորյակ և Կարիճ

Անկախ ամեն ինչից՝ Երկվորյակներն ու Կարիճերը համարվում են ամենահամերաշխ զույգերը։ Նրանց մոտ անգամ փոքրիկ վեճերն են շատ հազվադեպ լինում։

Առյուծ և Այծեղջյուր

Առյուծ և Այծեղջյուր զույգերը բավականին շատ են․ հավանաբար ձեր ընկերների կամ ծանոթների մեջ էլ կհանդիպեք այսպիսի համադրությամբ զույգի։ Հարցրեք նրանց ու համոզվեք, թե որքան շատ են նրանք սիրում միմյանց։

Կույս և Կշեռք

Թե՛ Կույսերը, թե՛ Կշեռքները համարվում են հավասարաչափ բարձաստիճան, մեծապատիվ ու փառահեղ անձնավորություններ։ Իսկ երբ երկու այդքան մեծահոգի մարդիկ հանդիպում են միմյանց, այդ ամենը կրկնապատկվում է, ինչին դիմանալը հեշտ չէ, բայց կարծես նրանց մոտ լավ էլ ստացվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել