Ալեքսանդր Մակեդոնացու կայսրություն – Ք.ա. 323 թ.

Ալեքսանդր Մեծը պետություն էր ստեղծել, որը տապալել էր Աքեմենյան կայսրությանն ու հելլենիստական հզոր միությունն էր կառուցել՝ դարեր շարունակ փառաբանելով հունական քաղաքակրթությունը: Իր հզորության գագաթնակետին Մակեդոնական կայսրությունը զբաղեցնում էր աշխարհի ցամաքի 3,5%-ը, որը նրան դարձնում էր մարդկության պատմության մեջ 21-րդը մեծությամբ:

Արևմտյան Հան դինաստիա – Ք.ա. 50 թ.

Խոսելով Հան դինաստիայի մասին, չի կարելի մոռանալ դրա Արևմտյան մասի մասին, որն իր հզորության գագաթնակետին է հասել Արևելյանից մեկ դար անց: Արևմտյան Հանի 3,8 մլն քկմ տարածքն ու 57 մլն բնակչությունը ստիպում է հարգանքով խոնարհվել դրա դիմաց ու պատմության ամենամեծ ու հզոր կայսրություններից մեկը համարել այն: Տարածքներն ընդլայնելու նպատակով Արևմտյան Հանը գրավեց ներկայից Վիետնամի ու Կորեայի տարածքները: Շնորհիվ դիվանագետ ու ճանապարհդ Չժան Ցյանի դիվանագիտական հմտությունների, դինաստիան հաղորդակցվում էր անգամ Հռոմի հետ, ինչպես նաև կիրառում էր Մետաքսի ճանապարհը:

Հռոմեական կայսրություն – 117 թ.

Հռոմեական կայսրությունը, շնորհիվ ամերիկյան կինեմատոգրաֆիայի ու կայսրերի պատմիչների աշխատությունների, ամենահայտնին է պատմության մեջ: Անխոս, իր հզորության գագաթնակետին, Արևմտյան քաղաքակրթության մեջ Հռոմը ամենալայն ու կատարյալ սոցիալական-քաղաքական կառուցվածքն ուներ: Ժամանակակից աշխարհը չէր լինի նույնը, եթե գոյություն չունենար հին հռոմեական կայսրությունը:

Տիբեթական կայսրություն – 800 թ.

Տիբեթական կայսրության տարածքում, դրա ծաղկման ժամանակաշրջանում, ապրում էր Երկրի բնակչության 3%-ը: Եվ դա այն ժամանակ, երբ Արևմուտքում անդադար ծնվում ու անկում էին ապրում հսկայական մահմեդական պետություններ, իսկ Արևելքում ընդհանրապես կառավարում էր Տան դինաստիան: Կարելի է ասել, որ Տիբեթն այդ ժամանակ շրջապատված էր գիշատիչներով, որոնք երազում էնի դրանից մի պատառ պոկել: Եվ միայն շնորհիվ ճիշտ դիվանագիտության ու զինվորական լավ պատրաստության, Տիբեթական կայսրությունը գոյություն ունեցավ 200 տարի: Ինչքան էլ որ տարօրինակ է, այն ոչնչացրին բուդդայականության աճող ազդեցությունն ու քաղաքացիական պատերազմը,, ոչ թե արտաքին թշնամիները:

Մոնղոլական կայսրություն – 1270 թ.

Չնայած որ Չինգիզխանի անունը հայտնի է Երկրի վրա ապրող գրեթե յուրաքանչյուրին, ոչ բոլորն են հասկանում, թե նրա կայսրությունն ինչ հսկայական էր: Հզորության գագաթնակետին Մոնղոլական կայսրությունը զբաղեցնում էր ավելի քան 19 մլն քկմ տարածք: Համեմատության համար կարելի է նշել, որ այսքան տարածք կզբաղեցնեին չորս Հռոմեական կայսրություններ կամ երեք ԱՄՆ-ի տարածքներ:

Օսմանյան կայսրություն – 1683 թ.

Ստամբուլն այն ժամանակ կոչվում էր Կոստանդնուպոլիս, և դարձել էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ ի հեճուկս քրիստոնեական ողջ աշխարհի: Եվ չնայած այս կայսրության տարածքը, համեմատած ցանկի մյուս կայսրությունների, այնքան էլ մեծ չէր, այն զարմանալի «կենսունակություն» էր ցուցաբերում: Օսմանյան կայսրությունը արագորեն զարգանում էր, աճում ու պայքարում ու տարածքներ նվաճում վեց դար շարունակ: Այն անկում ապրեց Առաջին աշխարհամարտի տարիներին՝ իր տեղի զիջելով Թուրքիայի Հանրապետությանը:

Իսպանական կայսրություն – 1810 թ.

Իսպանիան, որը երկար ժամանակ եվրոպական այլ խետությունների ստվերի տակ էր, XVIII դարի վերջին հսկայական տարածք էր զբաղեցնում: Շնորհիվ հզորագույն նավատորմի՝ Մադրիդն իր հսկողության տակ էր պահում Կարիբյան ավազանի կղզիների մեծ մասը, գրեթե ողջ Հարավային Ամերիկան, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկաների մի մասը, Աֆրիկան, Օվկիանիան, Մերձավոր Արևելքը ու անգամ Եվրոպան:

Ռուսական կայսրություն – 1895 թ.

Ռուսական կայսրությունը հսկայական չափերի պետություն էր, որը պաշտոնապես գոյություն է ունեցել 1721-1917 թթ.: Ծնվելով որպես գյուղատնտեսական երկիր հին պատմությամբ ու մշակույթով, XIX դարում Ռուսաստանը հզորացավ՝ բնակչության թիվը 15,5 միլիոնից հասցնելով 171 միլիոնի: Ռուս կայսեր իշխանության տակ էին ոչ միայն ռուսական հողերը, այլև Ֆինլանդիան, Պրիբալթիկան, Լեհաստանը, պրակտիկորեն ողջ Ասիան:

Ֆրանսիայի կայսրություն – 1920 թ.

Մրցելու համար Ֆրանիսայի, Բրիտանիայի, Պորտուգալիայի, Միացյալ նահանգների հետ, Ֆրանսիան պետք է երկար ճանապարհ անցներ արտասահմանյան հողերի գաղութացման ճանապարհին: XX դարի 20-ական թվականներին Ֆրանսիային էին պատկանում Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հարավային Ամերիկայում ու Մերձավոր Արևելքում գտնվող մի շարք հողեր: Ֆրանսիացիների իշխանության տակ էր համաշխարհային հողի 7,7%-ն ու Երկրի բնակչության 5%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել