ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն համեմատել է Իրանի իշխանություններին մաֆիայի հետ,- հաղորդում է Reuters գործակալությունը:

Դիվանագետի խոսքերով՝ Իրանը «ղեկավարվում է ինչ-որ մի բանի կողմից, որն ավելի շատ մաֆիայի է նման, քան իշխանության»: Նշվում է, որ Պոմպեոն նկատի է ունեցել իրանցի քաղաքական գործիչների «հսկայական հարստությունը» և կոռուպցիան:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աջակցելու է իրանցի ժողովրդի երկար ժամանակ անտեսված ձայնին»: Պետքարտուղարը պատմել է, որ Միացյալ Նահանգները հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցցանցերով պարսկերենով շուրջօրյա հաղորդումներ են գործարկել:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանն օգտագործում է իր դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Եվրոպայում ահաբեկչություններ կազմակերպելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել