Իրոք էս մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչ է նշանակում մեծ քաղաքականություն և, վստահ եմ, մինչև նորից ընդդիմադիր չդառնան ու մի 10 տարի չմնան էդ դիրքում չեն էլ հասկանալու: Իսկ իմ այն ընկերներին, որոնք այս կամ այն կերպ ինձ համոզում, բացատրում, խնդրում, պահանջում են մեղմ լինել էս դիլետանտիզմի գերագույն աստիճան ունեցող անձնակազմի հետ առաջարկում եմ մի հատ էլ անցնեն ստորև բերված գրառման վրայով: ԱՄՆ-ն էդ ՌԴ չի, որ նախկին ու ներկա կոռումպացված չինովնիկի «սեռափոխ» բարեկամը գնա ու աջ-ձախ էշ-էշ խոսալով աչքները մտնի: ԱՄՆ-ն էդ պետության և պետականության կատարելագործված ու գերզարգացած ՀԱՄԱԿԱՐԳ է, որի հետ աշխատանքը պահանջում է բարձր նրբանկատություն և դիվանագիտական հմտություններ: Տղերք էս ձեր համար ԸՕ քննարկումները չի, որ «մեր էշը կապրոնից ա» սկզբունքով դնեք, ֆեյսբուքով էլ պաՁերշկեքով առաջ բրդեք: Սա մեծ քաղաքականություն ա, որը սենց դիլետանտ զամաշկեք չի ընդունում ու սա բերելու ա մեր բոլորի տապալմանը: Լավ մտածեք, հանեք համակարգից էդ պոպուլիստական դիլետանտիզմը, քանի ավելի խայտառակ չենք եղել, լուրջ ամոթ ա: 
Մեկ էլ մի բան էլ ասեմ. ախր լացելու աստիճանի զավեշտալի ա էն, որ դուք լուրջ դեմքով ուզում եք ՄԱԿ-ի գագաթնաժողովի «ատմազկով» հանդիպում կպցնեք Թրամփի հետ ու հետն էլ էդ ուզում եք անեք սենատորների ու կոնգրեսմենների միջոցով: Մի արեք տենց բան իրոք ամոթ ա տղերք: Դուք ճրտոյի դուքյանում չեք, տղերք, դուք էս պետության ղեկին եք, իսկ էս պետությունը ձեր ՔՊ-ն չի, որ Սասունը հելնի քրֆի ու սաղ տեղն ընգնի (ՔՊ-ի ընկերներս թող ինձ ներեն էս համեմատության համար` ձեր ներսից էն ասում տենց ա) էս անտերը պետություն ա հասկացեք վերջիվերջո: Մեկ էլ իմացեք Մամեդյարովն ադրեն Թրամփ-Ալիև հանդիպում ա կազմակերպել ու սեպտեմբերին, իսկ դուք տենց էլ կմնաք էս մելկի ժուլիկությունների հույսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել