«Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ առնվազն 60 տոկոս ձայն ստանալով: Իսկ եթե մերժեն գրանցման հայտը, Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատի իր ֆաշիստական բնույթը»,- հայտարարել է իրեն Ադրբեջանի նախագահի թեկնածու համարող «Ադրբեջանահայերի ասամբլեայի» ղեկավար Գրիգորի Այվազյանը... Այն, որ այս մարդը, իր սահմանադրական իրավունքն առաջ մղելով, առաջադրվում է Ադրբեջանի նախագահի թեկնածու, շատ լավ է, սա ապտակ է հարևան հանրապետությանը` արդեն 20 տարուց ավելի Միլի Մեջլիսում ԼՂ պատգամավորներ ունենալու քայլին: Սակայն այս մարդը մեկ անգամ ևս հաստատում է, որ ինքն ընդամենը սովորական քաղաքական շառլատան է, ում այս հայտարարությունը պետք է փող հավաքելու համար: Ահավասիկ. «Գ. Այվազյանն ասաց, որ իրենք ֆինանսական խնդիրներ չեն ունենա, քանի որ շատ ադրբեջանահայեր, նաև Ի. Ալիևի կլանի կողմից ստորադաս ու ճնշված վիճակում գտնվող կլանները պատրաստակամ են ֆինանսական միջոցներ տրամադրել»... Ինչու՞ է Գրիգորի Այվազյանն այս հայտարարությունը Հայաստանում անում և ոչ թե Եվրախորհրդում, ինչու՞ չի հայտարարում, որ չգրանցելու դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան... Դե, նրան այդ ամենը պետք չէ... Կարևորը էժանագին էֆեկտի ձևավորումն ու փողերի կուտակումն է: Մինչդեռ խելամիտ կամ էլ ազնիվ գտնվելու դեպքում, Գր. Այվազյանը կարող էր միջազգային սկանդալ ձևավորել, մեկ անգամ ևս աշխարհին ցույց տալ ադրբեջանական պետության ճշմարիտ էությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել