Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Ինչպես հայտնում է Aysor.am-ը, այդ մասին ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը՝ Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանահայերն առաջադրել են Այվազյանի թեկնածությունը, և նա պատրաստ է և  ընդունել է նրանց առաջարկը: Գրիգորի Այվազյան նշել է նաև, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում նա կմեկնի Բաքու, իսկ չգրանցման դեպքում Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն:

Ինչպես հայտնում է Panorama.am, ըստ Գ. Այվազյանի, Ադրբեջանում 1990 թվականից ի վեր բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել մասնակցելու հնարավորությունից. «Եզակի հնարավորություն է ընձեռվում Ադրբեջանում կազմակերպել առաջին իրական մրցակցային ընտրությունները»:

Նա իր հիմնական մրցակիցն է համարում Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին:
Գ. Այվազյանն ասաց, որ իրենք ունեն համախոհների մեծ թիմ ու հենց ստանա անվտանգության երաշխիքներ, անմիջապես կմեկնի Ադրբեջան:

«Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ՝ առնվազն 60 տոկոս ձայն ստանալով»,- ասել է բանախոսը:

Այվազյանը նշել է, որ իրեն ընտրողներին թվին են պատկանում ադրբեջանահայ վտարանդիները, Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց երաշխավորում է լայն ինքնավարություն ընդհուպ անկախության, Ադրբեջանի ժողովրդին խոստանում է հետ վերադարձնել ռեժիմի կողմից յուրացված պետական հարստությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել