«Ընդդիմությունը ես այսօր ընկալում եմ մեր առօրեական մոտեցումներով, հայհոյող, աղմուկ դնող, այսինքն՝ ոչ մի բան չընդունող, «ինչքան վատ, այնքան լավ» թեզով առաջնորդվող քաղաքական կառույց է»,- այսօր իմաստակաբանել է ամենավարկաբեկված «գործիքներից» մեկը` Խոսրով Հարությունյանը... Հիմա էլ ՀՀԿ քամակին կպած կիսաօլիգարխիկ, կիսաքաղաքական կարկատանը չի՞ հասկանում, որ իր գնահատականներով, իր տգիտությամբ նա հեղինակազրկում է այն քաղաքական ուժին, որը Քրիստոնեության 1700-ամյակի պետական հանձնաժողովի աշխատանքները տապալած ու փողերը կերած մարդուն ապաստան է տվել, թողել է հայտնվելու ԱԺ-ում` երբեմն-երբեմն իր անկապ ելույթներով աշխատելու իմիտացիա ստեղծելու համար... Այս մարդն անգամ մի գրագետ նախադասություն չի կարողանում կառուցել, չի կարողանում հոդաբաշխել իր մտքերը, մինչդեռ կոմունիստական ժամանակների «ջեբկիրի» հոգեբանությունը չմոռացած, իրեն վերապահում է դաս տվողի կեցվածքը... Ամոթ է, իսկապես ամոթ, որ այս մարդուն իրավունք է վերապահվում խոսել մի ողջ կուսակցության անունից, իբրև թե նրա տեսակետները ներկայացնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել