Panorama.am-ը գրում է.

Սևանում  բուռն ծաղկած ջիմուռների հետևանքով  ջրի կանաչումը մասնագետները ահազանգ են որակում, Նրանք ընդգծում են՝ էկոհամակարգի լուրջ խնդիր կա, որի  լուծման համար անհրաժեշտ է միջոցառումների համալիր ծրագիր:

«Կապտականաչ ջրիմուռները  տոքսիկ են, թույն են արտադրում, բայց այնպես չի, որ թունավորում են շուրջ բոլորն ամեն ինչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ձկները ջրիմուռների արտադրած տոքսիկ նյութերից չեն թունավորվի, սակայն հնարավոր է թթվածնի պակաս ունենան, քանի որ օրգանական նյութերի քայքայման ժամանակ թթվածին են կլանում:  Ճահճացած խորշերում թունավոր նյութերը կարող են ազդել ձկնկիթի վրա:
«Մարդկանց համար էլ են վտանգավոր, եթե կուլ տան ջուրը, վտանգավոր է: Բայց չեմ կարծում, որ մարդիկ այդ հատվածներում կարող են մտնել ու լողալ»,-նշեց նա:

Ինստիտուտի ղեկավարը նշում է, որ նման երևույթ եղել է ամեն տարի, սակայն այս տարի ծավալները մեծ են ու արտառոց:

«Սա ահազանգ է այն մասին, որ Սևանա լիճն անկայուն վիճակում է, որին հանգեցրել են նախորդ տարիներին արված փոփոխությունները»,-ընդգծեց մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել