«Այո, ես համոզված եմ, որ ՌԴ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար և ես ասում եմ, որ ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ ՌԴ-ն թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում... Մեր եղբայր Ռուսաստանը ունի բոլոր հնարավորութունները և լծակները Ադրբեջանին թույլ չտալու գնալ սադրանքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պրն. Փաշինյանը նորություն չի ասում։ Այս հայտարարութունից հետո իհարկե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից երկուսը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն կարող են մի քիչ նեղանալ, բայց ինչպես նշեց վարչապետը՝ մեր համար էական է մեր հայրենիքի պաշտպանությունը։
Հույս ունեմ այն բոլոր կազմակերպություններն ու մարդիկ, ովքեր նախկինում նման հայտարարության պատճառով կասին, որ իշխանությունները կախված են ՌԴ-ից ու Հայաստանը կանվանեին ՌԴ գուբերնիա, այսօր կլռեն։