Panorama.am-ը գրում է.

«Մենք, իհարկե, հակված ենք գնալու առավելագույն կոնսենսուսի տարբերակով, որովհետև բոլորիս խնդիրը մեկն է՝ ունենալ մեկ միասնական, համաձայնեցված նախագիծ»,- այսօր ԸՕ բարեփոխումների շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հանրապետական կուսակցության առաջարկած տարբերակի մեջ ինչ-որ մեսիջներ կան, սակայն նախագիծը բավական բարդեցված է: Ըստ էության, դա նույն քողարկված, նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով»,- ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ իրենք  խմբակցությունում քննարկել են, և  Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է իրենց մոդելը, այն է ՝ գնալ  քվոտավորման ճանապարհով. «ինչպես գնում  ենք  ազգային փոքրամասնությունների, կանանց քվոտաների, այնպես էլ մարզային ներկայացուցիչները որոշակիորեն քվոտավորված ներկայացված լինեն: Համաձայն չե՞ք առաջարկած մոդելի հետ՝ գտնենք ուրիշ մոդել, բայց պետք է լինի մեկ համամասնական ցուցակ։ Երկու ցուցակը, միևնույն է, խճճված իրավիճակ է ստեղծելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել