Tert.am-ը գրում է.

Բոլոր քննչական մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որ քաղաքական որոշմամբ կանգնեցվի, բայց չենք ունենալու նաև այնպիսի իրավիճակ, որ գործը վարող քննիչի դերում հայտնվի ՀՀ վարչապետը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՍԱՊԾ պետի նշանակմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հենց դա անհերքելի ապացույցն է, որ սա սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր, և ոչ թե սոցիալիստական, ոչ թե բուրժուադեմոկրատական:

«Մենք չենք կարող լինել անսխալական, բայց բացառում եմ այնպիսի իրավիճակ ունենանք, որ կաշկանդված լինենք մեր սխալը ուղղելու ճանապարհին»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց հանրությանը աջակցության համար։ Նա նաև նշեց, որ այս իրավիճակում նույնիսկ անխուսափելի է չսխալվելը:

Վարչապետը նկատեց, որ Հայաստանում մասնագետների պակաս կա և ոչ միայն բարձր որակական հմտություններ պահանջող մասնագիտությունների դեպքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել