Տիգրան Քոչարյանի տեսակետների հետ համակարծիք եմ, հետաքրքիր դատողութոյւններ կային նրա բաց նամակում... Նամակը ներկայացնում եմ ստորև`
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին:
Մեծարգո պարոն Հեֆերն,
Ի դեմս Ձեզ, թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը արտահայտել , Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին և կառավարությանը այն աջակցության համար, որ Հայաստանը ստացել է ԱՄՆ-ից անկախություն ձեռք բերելու պահից ի վեր: Բազմաթիվ ծրագրերի իրականացման շնորհիվ մեր երկիրն օր օրի առաջ է գնում համամարդկային արժեքները հարգող ու պաշտպանող պետություն դառնալու ուղով:
Մենք երախտապարտ ենք նաև այն ջանքերի համար, որ ԱՄՆ-ը գործադրում է տարածաշրջանային կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու համար և´ որպես համանախագահող կողմ արցախյան հիմնախնդրի հարցում, և´ որպես խաղաղության և հանդուրժողականության բազմաթիվ ծրագրերի հովանավորող:
Միաժամանակ, կցանկանայի Ձեր ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ որոշ անձանց համար ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ծրագրերը դարձել են ուղղակի հարստացման միջոց, առանց լուծելու այն խնդիրները, որոնց համար և ուղղվում են ԱՄՆ-ի հարկատուներից հավաքված միջոցները:
Այսպես, արդեն 3-րդ տարին է, որ Գեորգի Վանյանի կողմից Հայաստանում փորձեր են կատարվում անցկացնել այսպես կոչված "Ադրբեջանական ֆիլմերի փառատոն" միջոցառումը, որն ըստ հեղինակի միտված է հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ երկխոսություն հաստատելու նպատակին:
Ինչպես ցույց տվեց ժամանակը, տվյալ միջոցառում մատնված էր անհաջողության մի շարք պատճառներով.
ա. Երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է երկրորդ կողմի մասնակցությունը, ինչն ի սկզբանե բացառված էր` հաշվի առնելով այն հակահայկական հիստերիան, որը տիրում է Ադրբեջանում վերջին տարիներին: Պատկերացնել այդպիսի փառատոնի անցկացումը Ադրբեջանում մոտակա տարիներին, առնվազն մանկամտություն է:
բ. Երբ փորձ կատարվեց փառատոնը անցկացնել Երևանում, կազմակերպիչները բախվեցին հասարակության լայն շերտերի դիմադրությանը, քանի որ այդպես էլ չկարողացան բացատրել միջոցառման նպատակները և անհրաժեշտությունը:
Ավելին, Վանյանի պահվածքն ամբողջ դիմակայության ընթացքում ապացուցեց, որ ինքը շահագրգռված է ավելի շատ աղմուկ հանելու և իրեն ազգայնականների զոհ ներկայացնելու , քան փառատոնը անցկացնելուն:
Այսպես նա խուսափեց ներկայանալ բանավեճի "Ազատություն" ռադիոկայանի ուղիղ եթերում: "Կենտրոն" հեռուստատեսության "Ուրվագիծ" հաղորդմանը մասնակցելու համար պահանջեց, որ հակառակ կողմը չմասնակցի հաղորդմանը: Բացի այդ, և´ նշված հաղորդման ժամանակ, և´ մամլո ասուլիսի ընթացքում բազմաթիվ վիրավորանքներ և հայհոյանքների տարափ ուղղեց և´ բլոգերներին , և´ լրագրողներին, և´ հայ հասարակության այն շերտի հասցեին, ովքեր դեմ էին փառատոնի անցկացմանը:
Ի վերջո, Վանյանի փորձերը անցկացնել այդ ժամանակավրեպ և իմաստազուրկ փառատոնը ավարտվեցին անհաջողությամբ ինչպես Երևանում , այնպես էլ Վանաձորում, քանի որ չգտնվեց գեթ մի հոգի, ով պատրաստ էր տարածք տրամադրել այս աննպատակ միջոցառման համար:
Մենք լիահույս էինք, որ Վանյանն ի վերջո հասկացավ իր նախաձեռնած ավանտյուրայի աննպատակահարմարությունը: Սակայն, մի քանի օր առաջ իմացանք(http://
Մեծարգո Դեսպան, ի՞նչ է կատարվել փաստացի:
Այն ծրագիրը, որը հովանավորվում է ԱՄՆ-ի հարկատուների կողմից և նպատակաուղղված է հայ-ադրբեջանական երկխոսության առաջացմանը, ունեցավ ահա այս արդյունքները.
ա. Վանյանի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով նա ավելի մեծ թշնամանքի ալիք բարձրացրեց հարևան հանրապետությունում բնակվող և Վանյանի "խաղաղասիրությունից" անտեղյակ մարդկանց հանդեպ:
բ. Վանյանի ագրեսիվ կեցվածքը, քաղաքացիական հասարակության մեծամասնության կամքին հակառակվելը, ամեն կերպ միջոցառում անցկացնելու մոլուցքը մեծ հարված հասցրեց շիտակ նպատակներով ծրագիրը հովանավորող պետության բարի համբավին:
գ. Վանյանի նախաձեռնությունները տարակուսանք են հարուցել նույնիսկ Ադրբեջանում, որտեղ պետական մակարդակով զարմանք էր հայտնվում այսպիսի միջոցառումներին ադրբեջանցի ռեժիսորների ֆիլմերի մասնակցությունը: Ավելին, սրանով Վանյանը նաև վտանգի տակ է դնում այդ մարդկանց և´ ապագա ստեղծագործական գործունեությունը. և´ կյանքը:
դ. Անզեն աչքով երևում է, որ Վանյանի գործունեությունը 2007 թվականից հայ-ադրբեջանական հաշտեցման ուղղությամբ որևէ տեսանելի արդյունքի չի հասել, ինչից եզրակացնում եմ, որ սա ուղղակի ժամանակի և դոնոր կազմակերպությունների ռեսուրսների աննպատակ վատնում էր:
Պարոն Դեսպան, Վանյանի այս, ամեն գնով փառատոնը անցկացնելու անհասկանալի ոգևորությունը միայն մի եզրահանգման է բերում: Նա , մեղմ ասած, թքած ունի և´ երկու ժողովուրդների երկխոսության հաստատման վրա, և´ կոնֆլիկտի լուծման վրա:
Նրա միակ նպատակը դա այս թեմայի շրջանականերում նորանոր դրամաշնորհային միջոցների ստացումն ու հետագա վատնումն է`սեփական երկրի և ազգի արժանապատվության հաշվին:
Պարոն Դեսպան, ես չգիտեմ` ո՞րն է այս փառատոնի համար տրամադրված դրամաշնորհի ճակատագիրը և ինձ առանձնապես դա չի հետաքրքրում: Պարզապես որպես մի երկրի քաղաքացի, որն արդեն քսան տարի է` գտնվում է սառը պատերազմական իրավիճակում, կոչ եմ անում. ուշադի´ր եղեք բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր սեփական հարստացման համար պատրաստ են ամեն ինչի: Այսպիսի մարդկանցից բացի վնասից որևէ այլ բան սպասելն անիմաստ է: Հաշտեցման և հանդուրժողականության խնդիրներով պետք է զբաղվեն այն մարդիկ, ում սիրտն իսկապես ցավում է չլուծված կոնֆլիկտի պատճառով շարունակվող զոհերի համար:
Մարդկային կյանքը, լինի դա հայի, թե ադրբեջանցու, բարձրագույն արժեքն է, և բիզնես անել դրա վրա առնվազն ստորություն է և տկարամիտություն:
Հարգանքներով`
Տիգրան Քոչարյան, բլոգեր
/091/ 32 70 76
[email protected]
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ 2001 թ.
USAID PHCR Project Infrastructure Development Specialist 2006-2010 թ.
"Blogging for democracy " Open World" ծրագրի մասնակից 2012 թ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=130286730434828&set=a.103770333086468.2934.100003605042452&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել