«Թավշյա հեղափոխությունից ոգևորված՝ կրթության և գիտության նախա­րար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նաև ոչ պաշտոնական շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր բու­հերի ռեկտորները պետք է փոխվեն, քա­նի որ նրանք ռեժիմի սպասարկուներն են եղել: 

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ նա այս շա­բաթ օրը հանդիպելու է պետական բուհերի ռեկտորների հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ շաբաթ օրը նա փորձելու է նա­և բարձրացնել ռեկտորների փոփոխու­թյան հարցը: 

Ավելին՝ ըստ որոշ տեղե­կությունների՝ ինքը ներկայիս պետական բուհերի ռեկտորներին փոխարինող թեկնածուներ ունի, հիմնականում երի­տասարդներ: Սակայն նախարարի մա­մուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ի պատասխան հայտարարեց, որ այդ տե­ղեկությունները սուտ են ու կեղծիք»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել