Tert.am-ը գրում է.

Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտի» բիզնես համայնքի գործընկեր, գործընկերության շրջանակներում ստեղծվելու է նոր ընկերություն: Այդ մասին հայտարարել է ինքը՝ միլիոնատերը՝ «Ատլանտի»-ի հիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է forbes.ru-ն:

«Դա հավասար գործընկերություն է՝ 50-ը 50-ի, ես բիզնես եմ մտնում cash-in պայմաններով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Ներդրումների հստակ գումարը գործընկերները չեն բացահայտել, բայց Ռուբեն Վարդանյանի խոսքերով, գումարներն այնքան էլ մեծ չեն, նա հետաքրքրված է «ակումբային» ենթակառուցվածքներով:

Գործարքի պայմանների հետ ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը 10 միլիոն դոլարի մասին է: Գրեթե ամբողջ գումարն ուղղվելու է «Ատլանտի» բիզնես համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը: Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Վորոնինը ստանալու է «մի փոքր վճար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել