Tert.am-ը գրում է.

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կեղծ լրատվամիջոցները (Թրամփը «կեղծ» է անվանում այն լրատվամիջոցներին, որոնը, ըստ նրա՝ աղավաղված են ներկայացնում իր խոսքը- tert.am) տենչում են Ռուսաստանի հետ  խոշոր՝ նույնիսկ պատերազմի տանող բախման ականատես դառնալ»: 

Թրամփն այս մասին գրել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: 

«Նրանք գործում են առանց մտածելու ու ատում են այն փաստը, որ իմ ու Պուտինի միջև, հավանաբար, լավ հարաբերություններ կլինեն: Մենք ավելի լավ ենք լեզու գտնում, քան որևէ այլ երկիր»,-գրել է  նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը հայտարարել էր, որ հավատացած է, որ Ռուսաստանն իրոք միջամտել է 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և որ միջամտության համար պետք է պատասխանատվություն կրի իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը, քանի որ նա է Ռուսաստանի ղեկավարը:

Այս մասին Թրամփն ասել էր CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել