Վերջին օրերի մի քանի իրադարձություններ տպավորություն են ստեղծում, որ Ռուսաստանն ակնհայտ վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանի իշխանությունների հանդեպ․ 
1․ Ռուսական ռազմաբազայի իբրև անզգույշ կազմակերպված զորավարժությունները բնակելի տարածքում, 
2, ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը Արարատ Միրզոյանի փոխարեն Փաշինյանի մասնակցություն պահանջելը (չնայած նախապես հայտարարվել էր, որ այսուհետ Միրզոյանն է մասնակցելու այդ ձևաչափին)
3, ԱԱԽ քարտուղարի ոչ լավ ձևակերպված մտքի շեշտադրումն ու լայն լուսաբանումը Կոմերսանտի կողմից․․․

Ակնհայտ է, որ իշխանությունները մտածելու տեղիք ու գործելու անհրաժեշտություն ունեն․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել