Եթե ուզում եք այնպես անել, որ մարտկոցն ավելի երկար ծառայի ձեզ, և այլևս չանհանգստանաք հեռախոսի լիցքի պատճառով, այս խորհուրդները ձեզ համար են։
7. Իմացեք՝ ինչն է ամենից շատ խլում մարտկոցի լիցքը

Ժամանակակից սմարթֆոններում ի սկզբանե կա արագ և պարզ տարբերակ, որը կօգնի տեսնել, թե որ ծրագիրն է ամենից շատ խլում մարտկոցի լիցքերը։ Տարբեր հեռախոսներում այդ գործառույթը գտնվում է տարբեր տեղերում, բայց հիմնականում պետք է բացել պարամետրերը (Settings, Настройки) և գտնել «Մարտկոց» բաժինը։ Այնտեղ ներկայացված են ծրագրերը և նրանց՝ մարտկոցի հզորությունն օգտագործելու մակարդակը։
Գրեթե միշտ ամենամեծ ծախսը կապված է էկրանի հետ, քանի որ այն շատ էներգիա է պահանջում, իսկ մենք հեռախոսը հաճախ ենք միացնում՝ ժամին նայելու, հաղորդագրություն կարդալու կամ երաժշտություն միացնելու համար։ Այստեղ լավագույն խորհուրդը պայծառությունն իջեցնելն է, ինչպես նաև չմոռանալը անջատել էկրանը, երբ երգն արդեն միացրել եք և այլևս էկրանի կարիքը չկա։
6. Մի թողեք հեռախոսը վարդակին միացրած, երբ այն արդեն ամբողջովին լիցքավորված է

Ընդհանրապես խորհուրդ չենք տալիս սպասել, որ հեռախոսը ամբողջովին լիցքավորվի, իսկ արդեն ամբողջովին լիցքավորված վիճակում դեռ հոսանքին միացրած պահելը հատկապես վատ է մարտկոցի համար։ Նույնիսկ երբ սմարթֆոնի լիցքը հասնում է 100%-ի, այն շարունակում է ստանալ էներգիա, իսկ արդյունքում մարտկոցը մնում է բարձր լարվածության վիճակում։
5. Անջատեք ավելորդ փուշ-ծանուցումները

Հասկանալի պատճառներով չենք ուզում անջատել ծանուցումները՝ հաղորդագրությունների, զանգերի և այլնի մասին, սակայն հաճախ ոչ պետքական ծրագրերի ծանուցումներն անջատելն ավելորդ չի լինի. դա կօգնի ձեր մարտկոցին ավելի երկար ծառայել ձեզ։
4. Հեռախոսը լիցքավորեք օրը մի քանի անգամ

Պարզվում է՝ հեռախոսը պարբերաբար լիցքավորելը օգտակար է մարտկոցի համար. այդ պրակտիկայի շնորհիվ՝ ժամանակի հետ այն սկսում է աշխատել ավելի լավ և ավելի երկար պահել էներգիան։
3. Մի անտեսեք էներգախնայող ռեժիմները

Որպես կանոն՝ այսպիսի ռեժիմներից մեկը ավտոմատ միանում է, երբ լիցքը հասնում է շատ ցածր մակարդակի։ Դրանցից յուրաքանչյուրն անջատում է որոշ քանակությամբ ֆունկցիաներ։
2. Մի թողեք, որ գաջետը տաքանա

Բանն այն է, որ սմարթֆոնների մարտկոցները շատ զգայուն են տաքության հանդեպ։ Պետք է հետևել այս կանոններին.
- Լիցքավորելու դնելիս հանեք հեռախոսի պատյանը։
- Արևի տակ մի թողեք սմարթֆոնն առանց պատյանի։
1. Անջատեք ավտոսինխրոնիզացիան

Կան բազմաթիվ ծրագրեր և ծառայություններ, որոնք ավտոմատ սինխրոնիզացվում են օնլայն սերվերների հետ՝ փոխանակվելով ինֆորմացիայով։ Այդ գործընթացները մեծ քանակությամբ էներգիա են վատնում։



