Ռուսական պետության PR-ը Հայաստանում այնքան թույլ է, որ մեկ-մեկ թվում է՝ իրենք իրենց դեմ են աշխատում։ Միլիոններ են դնում տարբեր մեդիաների ու նախձեռնությունների վրա, բայց Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում իջել է 10-15% ի։ Տեսեք ինչ խելոք են աշխատում ուրիշները ու սա նորմալ է, համաշխարհային մրցակցություն է գնում ամեն տեղ ու ամեն ինչի համար։ Կարծում եմ, եթե ռուսները սովետական մոտեցումները չթարգեն, իսկ մյուս կենտրոնները շարունակեն այս տեմպերով աշխատել, ապա Ռուսաստանի կերպարը մեր հասարակության շրջանում վերջնականապես կսկսի ասոցացվել հնաոճության, անհեռատեսության, ոչ հեռանկարային պետություն լինելու հետ։ Հետո էլ ասում են ռուսական անալիտիկ կենտրոնները շատ լավն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: