Գագիկ Ծառուկյանը վարչապետին ասել է. «Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ»:
Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման օրը շատերի աչքից չէր վրիպել, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուժկու ձևով ողջագուրելու ընթացքում նաև հասցրել էր ասել. «Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ»: (Հրապարակ օրաթերթ, 17.05.2013):
Եթե Ծառուկյանի ասելով՝ «ինքը վարչապետին ախպեր ա ու իրա հետ պրոբլեմ չունի», ապա ի՞նչ են նշանակում ԲՀԿ երիտասարդների՝ Տիգրան Ուրիխանյանի, Վահան Բաբայանի ու սույն անձանց օգնականներ կոչեցյալների բոցաշունչ-խիստ քննադատական ելույթները կառավարության՝ մասնավորապես վարչապետի հասցեին:
Նշանակում ա մի բան՝ որ կուսակցությունը վերոնշյալ անձանց օգտագործում ա իր PR-ի համար՝ հույս ունենալով, որ ընդդիմադիր ելույթները կբարձրացնեն ԲՀԿ-ի վարկանիշը:
Շատ հնարավոր է՝ վերոնշյալ երիտԲՀԿ-ականները անգամ չեն էլ գիտակցում, որ իրենք ընդամենը ՕԳՏԱԳՈՐԾՎՈւՄ են, էդ երևույթի բոլոր հնարավոր հետևանքներով:
Ավելին, սույն երիտասարդների ծառայությունները բնավ չեն գնահատվում կուսակցության առաջին դեմքի կողմից, ու հակառակ երիտԲՀԿ-ականների ջանքերին` Ծառուկյանը հայտարարում ա, որ ԲՀԿ-ն երբե՜ք չի կարող ընդդիմություն լինել ու որ վարչապետի հետ խնդիր չունի, իրանք ախպետ են….
Ընդդիմադիր երիտԲՀԿ-ականների ծառայությունները, թերևս, այսքանով ավարտվեցին, նրանք լիարժեք օգագործված են…
Կատարվածից հետո Տիգրան Ուրիխանյանին շների հարցերից զբաղվելուց բացի այլ բան չի մնում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=306019069530878&set=a.108806035918850.11241.100003683622479&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել