Ճիշտ է երեկ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում հնչեցրած մտքերում շատ խնդրահարույց հատվածներ կային, բայց դրանց հերթով անդրադառնալիս առաջնային եմ համարում ԼՂ հակամարտության վերաբերյալ նրա հնչեցրած միտքը, որը տրամագծորեն հակասում էր ընդամենը 3 շաբաթ առաջ հնչեցրածին: Չեմ ալարել և սղագրել եմ երկու միմյանցից խիստ տարբերվող մոտեցումները և առանց մեկնաբանության տեղադրում եմ ստորև:

15.07.2018 Ուղիղ եթեր, սղղագրված է 1:12:00 րոպեից սկսած

«...նրանց մարտավարությունն այն էր, որ այդ կուտակումներն այնքան ՍՈՎՈՐԱԿԱՆ լինեն, որ մենք դրանք չնկատելու տանք:
«Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է…. մենք նաև շփման գծի ողջ երկայնքով ունենք ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ այդպիսի իրավիճակ մենք ունեինք նաև ապրիլյան պատերազմից առաջ և նրանց մարտավարությունն այն էր, որ այդ կուտակումներն այնքան ՍՈՎՈՐԱԿԱՆ լինեն, որ մենք դրանք չնկատելու տանք: Սա է իրավիճակը և մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու և հակահարված տալու: Այսինքն էս ա իրավիճակը և սա նոր իրավիճակ չէ…. ես կարծում եմ, որ մենք էս իրավիճակում ունենք նաև լավ նորություններ. Լավ նորությունն այն է, որ էսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, սփյուռքում համախմբված է առավել քան երբևէ և էս համախմբվածությունը մեր ուժի և մարտունակության ամենակարևոր գործոնն է: Եվ որևէ մեկը չի կասկածում, որ մենք Ադրբեջանի ագրեսիայի դեպքում համազգային համախմբում կապահովենք, ամբողջ աշխարհի հայության ֆինանսական, հումանիտար, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ռազմատեխնիկական ռեսուրսները կդրվեն Հայաստանի, Արցախի պաշտպանության և հակառակորդին հակահարված տալու համար: Սա մեր ամենակարևոր արձանագրումն է»:

24.06.2018 Ուղիղ եթեր, սղղագրված է 09:12 րոպեից սկսած

«Մենք ունենք ՍՈՎՈՐԱԿԱՆ իրավիճակ և ԾԱՆՈԹ իրավիճակ և այդ իրավիճակը ծանոթ է մեզ երկար տարիներ»

«Այս ժամանակահատվածում հրադադարի խախտման դեպքերը աննախադեպ ցածր են եղել. Ոչ թե աննախադեպ բարձր, այլ աննախադեպ ցածր: Այն աստիճանի ցածր, ընդհուպ մինչև 2000-ականների սկզբների մակարդակի ցածր: Իմ վարչապետ ընտրվելուց հետո վիճակագրական տվյալներով մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ: ….սամանին կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, ընդ որում երբեմն զորքերն ավելանում են, երբեմն պակասում և Նախիջևանի շրջանում կա որոշակի լարվածություն: Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը. գիտեք իմ մոտեցումը այն է, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նման զարգացման….. բայց իրավիճակի աննախադեպության առումով ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ինչ-որ աննախադեպ իրավիճակ: Մենք ունենք ՍՈՎՈՐԱԿԱՆ իրավիճակ և ԾԱՆՈԹ իրավիճակ և այդ իրավիճակը ծանոթ է մեզ երկար տարիներ: ….. էլի եմ ասում. Չեմ ուզում ասեմ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ կարիք կա, չեմ ուզում ասեմ անհանգստանաու կարիք չկա: Այսինքն ամեն ինչ այնպես է ինչպես, որ կար: …. Եթե խոսում ենք իրավիճակի աննախադեպության մասին, ոչ մենք աննախադեպ իրավիճակ չունենք, եթե վերջին տարիներին աննախադեպ է իրավիճակը ապա ԱՆՆԱԽԱԴԵՊ է հարաբերական ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ առումով…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել