Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի ազգային հավաքականը Մունդիալ-2018-ի եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիային:

Եզրափակիչ հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: 40-ամյա Մակրոնը բավականին բուռն կերպ է արտահայտել հաղթանակը:

Նշվում է, որ խաղից հետո Մակրոնը համբուրել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի երկու այտերը:

Այնուհետև նա համբուրել է Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Կիլիան Մբապեի ու Անտուան Գրիզմանի ճակատը: Մակրոնը նույնիսկ համբուրել է Աշխարհի առաջնության ոսկյա գավաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել