ՀԱԿ (նախկին ՀՀՇ)-ից բաժանված գործիչները միավորվել ու ստեղծում են ՀՀՇ կուսակցություն, ՀԱԿ նախկին դաշինքում ընդգրկված ուժերը նորից միավորվում են, ԲՀԿ-ն հայտարարում է իր՝ ընդդիմություն չլինելու մասին իր ղեկավարի շուրթերով, ընդդիմադիր գործիչները վերբալ համագործակցության մասին տեսակետներ են հնչեցնում, սակայն գործողությունները միայն «բաժանության» են նմանում: Մեր բոլորի իմացած ՀՀՇ կուսակցությունը տարբեր ուժեր է ծնել ու բաժանել իրենից` «Շամիրամ», «Ազգային առաջադիմություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ազատություն», «ՀԱԿ», «Ազատ դեմոկրատներ», ներկայիս «ՀՀՇ»: Ստացվում է այնպես, որ այն եղել է ընդդիմադիր ուժերի դպրոց, որը տվել է այսքան «շրջանավարտներ»:
Ամեն դեպքում պրոցեսները, որ կատարվում են, քաղաքական են, որոնց զգացմունքայնորեն մոտենալը վնաս է առողջությանը: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտում քաոս է տիրում: Այս իրավիճակը ձեռնտու չէ նաև իշխանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել