168.am-ը գրում է.

Իսրայելի ավիացիան վերջին ժամերին Գազայի հատվածում տասնյակ օբյեկտներ է խոցել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, պատճառը եղել են հրթիռային հարձակումները, սահմանային անկարգությունները եւ Գազայի հատվածից այրվող նյութերի արձակումները:

Ռմբակոծության հիմնական թիրախը եղել է Բեյթ Լախիայում գտնվող Համաս խմբավորման շտաբը:

Նախօրեին հազարավոր պաղեստինցիներ մասնակցել են բողոքի ակցիաների, որոնք սահմանային հատվածներում վերածվել են զինվորների հետ բախումների: Դրա հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի և վիրվորվել իսրայելցի սպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել